Հասարակություն

Սևանա լճից ջրառի որոշումը չընդունելն ավելի ծանր կնստի մեզ վրա. Արման Սաղաթելյան

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ես չեմ հիշում որևէ ժամանակաշրջան, երբ Սևանա լճից ջրառ իրականացնելու հարցը չի քննարկվել միմյանց հակասող կարծիքների բախման միջավայրում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մինչև անկախությունն էլ հարցը քննարկվել է, բայց իշխանության կուլուարներում:

«Անշուշտ, Սևանը էկոհամակարգ է, էներգետիկական օբյեկտ է, ոռոգման ջրի որոշակի պաշար է, քաղցրահամ ջրի խոշոր բասեյն, ձկնաբուծական առումով մեծ պոտենցիալ ունեցող վայր՝ ինձ համար հանգստի հարթակ: Հասկանալի է, որ հակադրելով այս տարբեր ընկալումները մենք երբեք ընդհանուր հայտարարի չենք գա»,- ասաց Արման Սաղաթելյանը։

Պատգամավորը նշեց, որ հավելյալ ջրառը կազդի էկոհամակարգի վրա։

Նա նշել է, որ կառավարությունը պետք է ծանրութեթև անի, թե ինչի կհանգեցնի որոշման ընդունումը և ինչի կհանգեցնի այն չընդունելը: Սաղաթելյանի խոսքով՝ ակնհայտ է, որ որոշումը չընդունելն ավելի ծանր կնստի մեզ վրա:

Back to top button