ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը Վիեննայում հանդիպել է հայ և ադրբեջանցի դիվանագետների հետ


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, բուլղարացի դիվանագետ Քրիստիան Վիգենինը հուլիսի 3-ին Վիեննայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետների և ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հետ։
Կազմակերպության կայքի փոխանցմամբ՝ Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպումների ընթացքում Վիգենինը նշել է քննարկումների համաձայնեցված ձևաչափերի շրջանակում հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների շարունակման կարևորությունը՝ ընդգծելով միջխորհրդարանական երկխոսության ներուժը քաղաքական կամքի խթանման գործում։
«Հակամարտությունները տարածաշրջանում նախկինի պես ուղեկցվում են մարդկային զոհերով։ Ես մտադիր եմ շարունակել քննարկումը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում գործընկերների հետ առ այն, թե ինչպես կարող ենք օգտագործել մեր քաղաքական ազդեցությունը՝ նպաստելու ջանքերին և ապահովելու խթան՝ տարածաշրջանում համապափակ և կայուն խաղաղության համար»,-ասել է Վիգենինը։
Նշենք, որ այդ շաբաթ Մինկում մեկնարկում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նիստը։