Սպորտ
Լիոնել Մեսսին ամուսնացել է Անտոնելա Ռոկուցոյի հետ


Արգենտինայի Ռոսարիո քաղաքում կայացել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և Անտոնելա Ռոկուցոյի հարսանիքը:
Նորապսակների համար հարսանեկան արարողությունը կայացել է հայրենի քաղաքում: Զույգը երկու տղա ունի` 4-ամյա Տիագոն և մեկամյա Մատեոն:
Հարսանիքին ներկա են եղել 250 հյուրեր: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն առաջարկել է իրենց ոչինչ չնվիրել, այլ գումար փոխանցել բարեգործական հիմնադրամին: