Քաղաքական
Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը հանձնվել է ԵԽԽՎ քարտուղարություն


Աղավնի Հարությունյան
«Ռադիոլուր»-ի համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ավարտից հետո ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնվել կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Հայտնել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Ագրամունտին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունը 160 կողմ ձայնով ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի նորվեգացի անդամ Ինգրիդ Սկոն: