Տնտեսական
Սեզոնն ուշ եկավ, ծիրանի գինը ընկավ. նախարար


«Շուկայական հարաբերություններ են, կան մի քանի ընկերություն, որոնք ծիրան են արտահանում, և կան բազմաթիվ ծիրան արտադրողներ: Շուկան է որոշում գինը: Մենք չենք կարող կոորդինացնել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ծիրանի մթերման հետ կապված խնդիրներին՝ ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նա այլ բողոքների դեպքում հորդորեց դիմել այլ գերատեսչությունների:
«Ես չեմ կարծում,որ եթե բերքը քիչ լիներ, ծիրանի գինը կնվազեր»,- պարզաբանեց Իգնատի Առաքելյանը: Բացի այդ, ըստ նրա, «սեզոնն ուշ եկավ ու ընկանք էժան ժամանակահատվածի մեջ»: