Հասարակություն
Դատարանի նկուղում ծեծել են Արայիկ Խանդոյանին. փաստաբան


«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը ծեծի է ենթարկվել: Նա մարմնի տարբեր մասերում կապտուկների հետքեր ունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Խանդոյանի փաստաբան Արա Կարագոզյանը:
«Այսօր Ավան և Նոր Նորքի դատարանում, նկուղային հարկում ծեծի է ենթարկվել նաև Արայիկ Խանդոյանը, աչքերի տակ այս պահին սևացած է, կան նաև այլ կապտուկներ»,-գրել է փաստաբանը։