Հասարակություն

Որոնք են սիրիահայության ներկա առաջնահերթությունները


Վերջերս Սիրիայի վերակառուցման հարցով համագումար էր տեղի ունեցել Անթիլիասում: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն սիրիահայության վերականգնման իր պատկերացումները ներկայացրել է Սիրիայի հայության հոգևոր և համայնքային պատասխանատուներին, ինչպես նաև անցած տարիների ընթացքում Սիրիայի հայությանն օգնություն ցուցաբերած մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին։  «Ռադիոլուր»-ը զրուցել է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ և փորձել հասկանալ, թե որոնք են սիրիահայության ներկա առաջնահերթությունները։

 

Ապրիլի 29-ին Անթիլիասի կաթողիկոսարանում հավաքվեցին սիրիահայերի խնդրով մտահոգված կրոնական եւ աշխարհիկ գործիչները՝ սիրիահայերի տեսանելի եւ անտեսանելի խնդիրները քննարկելու, խմբավորելու, եւ ըստ ուղղությունների խնդիրներին լուծում տալու համար: Առանձնացվել է 4 ուղղություն. միջին բիզնեսի օժանդակությունը, վարկավորման ծրագրի մշակումը և անմիջական գործարկումը, ազգային կառույցների վերակազմակերպման և վերաշխուժացման աջակցությունը, վնասված շինությունների վերանորոգումը, կարիքավոր ընտանիքների օժանդակությունը:

Համագումարը որոշել է նաև այս աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով Հալեպում հատուկ գրասենյակ հիմնել: Հալեպից ընտրված հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը ներգրավված է  Սիրիայի հայության վերականգնման հանձնաժողովի աշխատանքներում։ «Ռադիոլուրին» փոխանցեց, որ արդեն Հալեպում գործում է համապատասխան գրասենյակը՝ հայ համայնքը ներկայացնող կրոնական եւ քաղաքական  բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչի՞ կարիք ունի այսօր Սիրիայում բնակվողը՝ Ռեիսյանը պատասխանեց. «Շատ բանի կարիք ա, ամեն ինչ պետք է վերականգնվի»:

Թե՞ ֆինանսական ինչ ներդրումների կամ օգնության ինչ չափի մասին է խոսքը, Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը նշեց, որ առայժմ քննարկումներ են ընթանում:

Արաբագետները  Անթիլիասում համագումարի անցկացումն ինքնին շատ կարևոր  քայլ են համարում, քանի որ համայնքային կառույցները փորձում են իրենց ներդրումն ունենալ Սիրիայի համայնքի վերականգնման գործում, չբացառելով, որ ընդունված բոլոր որոշումները լուրջ ֆինանսական աղբյուր են պահանջում: Սփյուռքագետ Արման Եղիազարյանը համայնքի պահպանման տեսանկյունից հարցը դիտարկելով, նշեց հետեւյալը:

 

Սփյուռքագետը նախաձեռնության հիմքում նաեւ հայության համախմբման հերթական օրինակն է տեսնում, սպասվող արդյունքների մասին կանխատեսում:

 

Այսօր Սիրիայում որքան հայ է ապրում։ Ռեիսյանը չի շտապում թվեր ասել, քանի որ արտագաղթողների հետ զուգահեռ կան եւ ներգաղթողներ։ Միայն Հալեպում հայ համայնքի թիվը շուրջ 20 հազար է՝ տեղեկացրեց պատգամավորը:

Back to top button