Տնտեսական

Հայաստանը կմիանա Եվրոպական «Ռեքս» համակարգին

2018 թ. հունվարի 1-ից տնտեսվարողները կունենան արտոնյալ առևտրի ևս մեկ հնարավորություն. Հայաստանը կմիանա Եվրոպական «Ռեքս» (Registered Exporter System- REX) համակարգին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Արդյունքում՝ «Արտադրված է Հայաստանում» պիտակով սնունդ, խմիչք, ձկնամթերք, տեքստիլ ու լեռնամետալուրգիական ապրանք Եվրոպա արտահանելու համար կարիք չի լինի ներկայացնել ծագման սերտիֆիկատ», — գրել է վարչապետը:

 

Back to top button