Հասարակություն
Սևանա լճի հանրային լողափերը կբացվեն հուլիսի 1-ին
Սևանա լճի հանրային լողափերը բացվելու են հուլիսի 1-ին: Լողափերի բացման նախապատրաստական աշխատանքներ են կատարվում:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան — Ալմաստ (Երևան) — Սևան (Շորժա) էլեկտրագնացքը:
Մերձքաղաքային սեզոնային էլեկտագնացքը գործում է ամեն օր՝ սկսած հունիսի 16-ից, բացի չորեքշաբթի օրերից: