Սպորտ

Հայ հրաձիգներն անհաջող հանդես եկան աշխարհի երիտասարդական առաջնությունում

Գերմանիայի Զուլ քաղաքում շարունակվում է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ կայքը: Երեկ հայ մարզիկները մրցել են 10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում եւ չեն հաղթահարել որակավորման փուլը: Նարեկ Ադամյանը զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, Հայկ Բաբայանը` 33-րդը, իսկ Վրեժ Թորոսյանը` 90-րդը:Նույն մրցաձեւի աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը 58-րդն էր:Այսպիսով, Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթներն աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Կարդացեք նաև

Back to top button