Սևանա լճից ջրբաղթողումը խնդրի լուծում չէ, ասում է գիտնականը


Գտնել խնդրի լուծման տարբերակներ ու վերջապես հանգիստ թողնել Սևանա լիճը. ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի արձագանքն է կառավարության վերջին նիստում առաջարկված փոփոխություններին: Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կառավարության վերջին նիստում առաջարկեց փոփոխություններ կատարել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում: Ավելին, այն հրատապ նախագիծ համարվեց ու կքննարկվի կառավարության առաջարկած ԱԺ արտահերթ նիստում:
Սևանա լիճը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Պատահական չէ, որ այն պահպանող հանձնաժողով ունենք, ավելին՝ նաև «Սևանա լճի մասին» օրենք: Լճից ջրի բացթողումը կարգավորվում է օրենքով. տարեկան մինչեւ 170 մլն խորանարդ մետր:Կառավարությունն իր վերջին նիստում առաջարկեց լրացում կատարել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում: Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշեց՝ Սևանա լճից առավելագույնը 170 մլն խորանարդ մետր ջրի ծավալը հնարավոր է ավելացնել տնտեսական խիստ անհրաժեշտության ու չնախատեսված արտակարգ իրավիճակներում. պարզվեց՝ երկուսն էլ առկա են:
Տարբերությունը այս պահին 207 մլն խորանարդ մետր է կազմում: Ուստի Ջրպետկոմը խնդրի լուծման համար կառավարությանն առաջարկում է. «Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն խորանարդ մետր ծավալով ջրբացթողում»:
Արսեն Հարությունյանը պնդում է՝ լրացուցիչ ջրառը Սևանա լճի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն չի ունենա, պարզաբանում է՝ մեկ տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակն ավելացել է 16 սմ-ով:
Բնապահպանները, սակայն, հակառակն են պնդում: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը մտահոգ է՝ Սևանա լճին ճահճացումից փրկում է ջրի մակարդակի բարձրացումը:
Բարդուխ Գաբրիելյանը շատ դիպուկ է բնորոշում՝ ավելի շատ ձրառ կատարելու դեպքում մի վայրկյանում նախորդ տարիների արածը գործը ջուրն է լցվելու: Բացի դա, նրա խոսքով, կվատանա նաև ջի որակը: Իր առաջարկները Բարդուղ Գաբրիելյանը ներկայացրել է իրավասուներին, գուցե անհրաժեշտ քանակի ջրի փոփոխությունը նաև իր առաջարկներից է ձևավորվել:
Սևանա լճից ջրի բաղթողումը խնդրի լուծում չէ՝ ասում է կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը:Նա գիտի՝ խնդիրներ կան, սակայն ընտրվել է դրանց լուծման ամենահեշտ ու ոչ արդյունավետ ճանապարհը:
Ստեղծված իրավիճակում հիմնական ելքը, ըստ մասնագետների, ջրամբարների կառուցումն է: Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են: Այս տարի պաշտոնյաները խոստանում են նաև ավարտել Կապսի ջրամբարի նախագծման աշխատանքները, 2018թ տարեսկզբին կհայտարարվի նաև այդ ծրագրի մեկնարկը: Հեռանկարում նաև Սելավ- Մաստարա ջրամբարի կառուցումն է ու նմանատիպ ևս 14 ծրագիր: