Հասարակություն
Գյումրիում բացվեց Հռոմի պապի այցի մեկ տարվան նվիրված հուշակոթող


2016—ի հունիսի 25-ին Հայաստանի էկումենիկ համերաշխության կենտրոն համարվող Գյումրիում առ աստված աղոթք բարձրացրեց մոլորակի շուրջ 1 մլրդ հավատացյալների առաջնորդը, Հռոմի սրբազան քահանայապետը։ Ուղիղ 1 տարի անց, նույն օրը Գյումրեցիները հուշակոթող բացեցին` ի նշանավորումն քաղաքի նորագույն պատմության ամենահիշարժան էջերից մեկի։ Գյումրիի այցելուներն այսուհետև Մայր Հայաստանի ու Սև ամրոցի հարևանությամբ 1 վայրում կարող են ականատես լինել քաղաքի տարբեր ժամանակների պատմության խոսուն վկայություններին։