Քաղաքական

Բելգիացի սենատորն ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում

Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի,  ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար  Գասպար Կարապետյանի  ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտիհուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել  և հարգանքի   տուրք մատուցել   արցախյան ազատամարտում հայրենիքի  պաշտպանության համարզոհված քաջորդիների և Հայրենական մեծ  պատերազմի զոհերի հիշատակին:

Նույն օրը ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը   ճանաչողական այցով եղել է Ստեփանակերտի ականազերծում իրականացնողկամակերպությունում   և Արցախի օդանավակայանում:  Յորիս Պոշետը շրջել է օդանավակայանի տարածքում, ծանոթացել տեխնիկականհագեցվածությանը և միջազգային չափանիշերին համապատասխանող   ավիասարքավորումներին:

Բելգիացի  սենատորը եղել է նաեւ «Արցախ Բրենդի Կոմպանի»-ում, շրջել  մառաններում, արտադրամասերում,  ծանոթացել  արտադրությանտեսակներին: Եվրոպացի հյուրին ներկայացրել են նաև  գործարանի հիմնադրման պատմությունը:

Յորիս Պոշետն  այնուհետև  եղել է   հայոց հնագույն քաղաք Տիգրանակերտում: Եվրոպացի հյուրը ծանոթացել է   հնավայրին, Տիգրանակերտումընթացող պեղումներին, իսկ թանգարանում  լսել քաղաքի պատմությունը:

Այնուհետեւ Ստեփանակերտում պատգամավորն այցելել է  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ուսում  են ստանում 12-18տարեկան 500-1000 արցախցի երեխա: Չթաքցնելով հիացմունքը`  Յորիս Պոշետը  նշել է, որ Արցախն ունի հիանալի երիտասարդություն և հավելել,  որ  «Թումոյի» սաների ստեղծագործ միտքն ապագայում  վստահաբար կդառնա  Արցախի տնտեսության զարգացման բանալին:   Իսկ իր աղոթքն առԱստված  Բելգիացի սենատորը  հղել է Շուշիի  Սուրբ Ամենափրկիչ  Ղազանչեցոց եկեղեցում:

Յորիս Պոշետի այցը հայկական երկրորդ հանրապետություն  բավականին հագեցած էր: Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորն Արցախի ուարցախցու  մասին ստացած իր տպավորություններն   ամփոփել է   Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի   ժամանակ:  Լրագրողներիհետ հանդիպմանը  Յորիս Պոշետը նախ հանդես է եկել ներածական խոսքով:    Անդրադառնալով իր այցին` սենատորը,  չթաքցնելով հիացմունքը, նշել է.

,,Անցնող օրերին ես պատիվ ունեցա հանդիպելու  Արցախի Նախագահի, Ազգային ժողովի   նախագահի,  պատգամավորների,  արտաքին գործերի ևմշակույթի նախարարների հետ:   Այդ հանդիպումներն   ինձ հնարավորություն տվեցին առավել մանրամասն ծանոթանալու  Արցախի առջևծառացած  մարտահրավերներին:   Պետք  է ասեմ, որ անչափ  ուրախ էի  այստեղ լինելու համար և  հնարավորության դեպքում ապագայումանպայման նորից կայցելեմ:   Հիացած եմ ընդունելությամբ, բնությամբ և   համեղ ուտելիքներով,,:

Այնուհետև լրագրողների հետ հանդիպումը   շարունակվել է հարց ու պատասխանով:

Տեղեկացնենք, որ Բելգիայի Թագավորության ֆլամանդական  խորհրդարանի անդամ  Յորիս Պոշետի այցն Արցախի Հանրապետություն  կայացել է  ՀՅԴ Հայ Դատի   Եվրոպայի հանձնախմբի   գրասենյակի ղեկավար  Գասպար Կարապետյանի   նախաձեռնությամբ:

Back to top button