Տնտեսական
Կառավարությունը կաշխատի արտակարգ ռեժմիով


Կառավարությունը «restart» կտա ու կաշխատի նույն՝ արտակարգ ռեժմիով: Այսօր կառավարության նիստի սկզբում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով, կառավարությունը կաշխատի շաբաթական մինիում վեց օր: Անդրադառնալով երեկ ԱԺ-ի կողմից հաստատված կառավարության գործունեության 2017-2022 թթ ծրագրին, նշեց, որ այստեղ ներառված են յուրաքանչյուր ոլորտի զարգացման ծրագրերն ու ժամկետները:
Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները մեկ ամսում կմշակեն ու աշխատակազմ կներկայացնեն կառավարության ծրգարից բխող միջողառումների ցանկը՝ հստակ նշելով պատասխանատուներին՝ եռամսյակային կտրվածքով: