Հասարակություն

Ինչ է սպասվում Աթեշյանին պաշտոնից չհրաժարվելու դեպքում


«Կենսունակություն», «Ամուր մեկնարկ» . վերտառությամբ այս օրերին լույս են տեսնում Պոլսո «Ժամանակ» օրաթերթի հրապարակումները՝ կապված Պատրիարքարում եւ Պատրիարքարաից դուրս ստեղծված իրավիճակի մասին: Նշենք, որ երկար ու դժվար զարգացումներից հետո հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 20-ի երեկոյան ժամանել է Ստամբուլ, եւ արդեն երկու օր է հանդիպում է հոգեւոր ու աշխարհիկ դասի ներկայցուցիչների հետ։  «Ռադիոլուրը» զրուցել է Պոլսի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ:

Այն, որ վերջին շրջանում Պոլսից ստացվում էին բացասական ազդակներ Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկում տիրող վիճակի մասին, մտահոգում էր  բոլորիս: Երկփեղկված հայ համայնք, ներքին անհամաձայնությունները, աթոռակռիվ, Էրդողանի հովանավորյալ, որակավորումները թուրքական եւ հայկական ԶԼՄ-ների ամենօրյա լրահոսում իրենց տեղը ունեին:

Ինչո՞ւ, քանի որ շուրջ 9 տարի հովվապետ չունեցող Պոլսի հայ համայնքը ցանկանում էր ընտրությունների միջոցով ընտրել իր Պատրիարքին։ Այսօր արդեն ընտրված պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Գումգաբուում է, եւ երկու օր է հանդիպում է եկեղեցական եւ աշխարհիկ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը մանրամասներ է հաղորդում կայացած կրոնական ժողովից:

Փաստորեն՝ երկօրյա քննարկումների օրակարգում լինելու է պատրիարքի ընտրության ու Նախաձեռնող մարմին ձևավորելու մասին հարցերը: Ի դեպ,  վերջինիս չի մասնակցել փոխանորդի պաշտոնից դեռեւս ոչ պաշտոնական հրաժարված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, բայց հունիսի 28-ին նախատեսված եկեղեցական համագումարի ժամանակ տեղի կունենան նաեւ ընթացակարգային  աշխատանքներ: Ըստ Գոչունյանի, նախկին փոխանորդ Աթեշյանի նամակը պետք է վավերացվի, որով ավելի վաղ  նա Գարեգին Սրբազանին հրավիրում էր Ստամբուլ՝ պատրիարքարանի ղեկը հանձնելու համար:  Նամակը պետք է հաստատվի որպես հրաժարական՝ ասում է Գոչունյանը:

Կրոնական ժողովին Արամ Աթեշյանի բացակայությունը պատահականություն չի համարում տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը: Ինչո՞ւ հարցին,  Հացպանյանը հիշեցնում է, Էջմիածնում օրեր առաջ տեղի ունեցած եկեղեցական ժողվից մի հատված, համաձայն որի՝ Արամ Սրբազանը Վեհափառ հայրապետին ասել էր, որ երբ տեղապահ ընտրած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը Գերմանիայից վերադառնա Պոլիս՝ ինքը գրավոր հրաժարական կներկայացնի՝ ըստ եկեղեցական կանոնակարգի:

«Սա հերթական դրժումն էր սրբապիղծ Աթեշյանի կողմից, քանի որ Գարեգին սրբազան Բեկչյանի վերադարձի օրվանից ինքը հայտնել է, որ գնում է արձակուրդ, ու հայտնի չէ, թե երբ կվերադառնա: Անգամ չի մասնակցել, որպես եկեղեցական՝ Վեհափառ հայրապետի ողջունելու արարողությանը»:

Հացպանյանի տեսակետի համաձայն՝ Արամ Աթեշյանի հրաժարականի ձգձգումը հերթական անելանելի վիճակն է ստեղծել։ Ըստ նրա՝ դրանից դուրս գալու ելքն էլ հենց ուրվագծվել է Պոլսում նախօրեին տեղի ունեցած կրոնական ժողովի ժամանակ:

«Քննարկվել է մի կետ, որն ամենաէական է: Քանի որ Արամ Աթեշյանը, գոյություն չունեցող փոխանորդի պաշտոնից չի հրաժարվում, որը շնորհվել է Թուրքիայի իշխանություների կողմից, կրոնական ժողովը կվերցնի իրենից, որից չի հրաժարվում պաշտոնապես Աթեշյանը»:

Տարածաշրջանային հարցերով փորձագետը ցավով նշում է, որ Աթեշյանի պատճառով թուրքերը մեր պատրիարքարանը ծաղրանքի են ենթարկում:

Back to top button