Հասարակություն

ԿԽՄԿ-ն երկխոսություն է վարում Ադրբեջանի հետ սահմանը հատած անձին այցելելու շուրջ

Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոնֆիդենցիալ երկխոսություն է վարում հայ-ադրբեջանական սահմանը հատած անձին Ադրբեջանում այցելելու հնարավորության շուրջ: Այդ մասին հայտարարել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին:

«Ինչ վերաբերում է մանրամասներին, ապա այդ ամենը ենթակա չէ հրապարակման: Այդ և այլ դեպքերում, որոնք առնչվում են հակամարտության հետ կապված անձանց այցելելուն, մենք այցելում ենք նրանց ըստ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի, որոնք մեր մանդատի հիմքում են», -ասել է Ամատունին, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Նա հավելել է, որ այս պահի դրությամբ, ոչ թե բանակցություններ են ընթանում, այլ կոնֆիդենցիալ երկխոսություն ներքաշված կողմերի հետ:

Back to top button