Քաղաքական

ՀՀ նախագահը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլի նախագահությամբ հունիսի 22-ին Բրյուսելում մեկնարկել է ԵԺԿ գագաթնաժողովը: Բելգիայի թագավորական ակադեմիա են ժամանել մասնակից առաջնորդները. ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է գագաթնաժողովի անցկացման վայր:

Գագաթնաժողովին ներկա կլինեն Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիա Տայանին:

Օրակարգում են լինելու ԵԽ նիստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:

ԵԺԿ գագաթնաժողովին ԵՄ անդամ երկրներից մասնակցում են նաև Գերմանիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի ղեկավարները:

Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 21-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Back to top button