Քաղաքական

ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ օրակարգում. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի արդյունքում հրապարակած հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը: Այն մատչելի է, հրապարակված է համապատասխան կայքերում, ուստի հնարավոր է ծանոթանալ դրան»,-անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության առնչությամբ, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:

Հարցին, թե ինչպես է ռուսական կողմը մեկնաբանում սահմանին տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով վերջին լարվածությունները, Զախարովան կարճ է պատասխանել. «ԼՂ հակամարտության կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ օրակարգում»:

Back to top button