Ինչ արձագանք է գտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը Բաքվում, հայտնել են տեղյակ փորձագետները, կրկին վերլուծել ու եզրահանգումներ արել:
«Պատերազմը զսպելու փո՞րձ». ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության շեշտադրումներին անդրադառնալով՝ քաղաքագետներն ու փորձագետները փորձել են հասկանալ, թե արդյո՞ք այն պատերազմը զսպելու փորձ է, թե՞, այնուամենայնիվ, միջնորդները պետք է դիմեն որոշակի քայլերի:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հասցեական հայտարարությունը ադեկվատ համարեց, սակայն անհրաժեշտ համարեց որոշակի քայլերի գործադրումը. «Պետք է անցնել դատապարտելուն։ Դա անպայման պետք է արվի, որ իրենց հեղինակությունը չընկնի»:
«Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ միջնորդների հասցեական հայտարարությունն անշուշտ նյարդայնացրել է Բաքվին:
«Ասում էին պետք է գոնե հայերին հյուծիչ գործելաոճ կիրառել»:
Այլ հարց է՝ արդյո՞ք ՄԽ-ը ունի Բաքվին որևէ բան պարտադրելու մանդատ՝ շարունակեց փորձագետը: Նրա կարծիքով՝ փաստն այն է, որ հայկական կողմը հույսը պետք է դնի իր ԶՈՒ-ի ու տնտեսության վրա:
Վրթանեսյանի խոսքով՝ առաջնագիծն այսօր անշուշտ կահավորված է հրետանային հարվածից, սակայն տեսախցիկը չի պաշտպանի, իսկ հակառակորդը փորձում է հրետանային հարվածներ հասցնել և սա պետք է հասկանալ:
Նա ևս մի կարևոր հանգամանք ընդգծեց։ Բաքուն կոծկում է իր կողմում գրանցված կորուստների թիվը հասարակությունից, մյուս կողմից, սակայն, Ադրբեջանում նահատակության պաշտանմունք է սկսվել. «Սպանվածներին մեծարում են ու խրախուսում են սպանվածին: Ինչպես ինքնասպաններին են խրախուսում, այդպես էլ շեիդներին»:
Եվ Ադրբեջանում միայն հակահայկական պրոպագանդա է հնչում, որևէ այլակարծություն գոյություն չունի, Ալիևը բոլոր այլախոհներին վաղուց փակել է բանտերում ու կանխել ազատ խոսքը: Ի տարբերություն Բաքվի՝ Հայաստանում խոսքն ազատ է:
Տեսազանգի միջոցով ԱՄՆ-ից քննարկմանը միացած բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանն անհրաժեշտ է համարում կորուստների մասին լուրը Ադրբեջանի հասարակությանը հասցնելու հարցը. «վերջը մենք պետք է հասցնենք կորուստների մասին լուրը հասարակությանը»:
Եթե միջնորդ երկրները ի վիճակի լինեին քայլերի դիմել՝ վաղուց կդիմեին՝ կարծում է Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ պետք է աշխատել ու պարտադրել, որ հետաքննության մեխանիզմներ ներդրվեն: Իսկ ընդհանրապես հույսներս մեր վրա պետք է դնենք՝ ասաց: