Քաղաքական

Հայաստան կժամանի ԵՄ հատուկ ներկայացուցիչը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բավականին դժվար միջավայրում լավ աշխատանք են կատարում, ԵՄ-ն աջակցում է  նրանց աշխատանքին` ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդի գնդակից չորս հայ զինծառայողի զոհվելու փաստին:

«Մի քանի օրից՝ հուլիսի սկզբին, Հայաստան կժամանի ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Նրա այցելությունը հաստատում է, որ մենք կարևորում ենք և մտահոգ ենք իրավիճակով: Մենք հավատում ենք, որ հիմնական դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի աջակցությունն է, բայց պատրաստ ենք նաև լրացուցիչ աջակցություն ցուցաբերել խաղաղության գործընթացին,  նաև՝ հակամարտության կարգավորմանը հաջորդող ժամանակաշրջանում»:

Back to top button