Հասարակություն

ԱՆ. Տուլայի վթարից տուժածների մոտ առկա է գլխուղեղի ցնցում և կոտրվածքներ

Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած Հայաստանի 3 քաղաքացին շարունակում են բուժում ստանալ Ստուպինոյի և 3-ը Տուլայի բժշկական կազմակերպություններում:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կատարված հետազոտությունների արդյունքում ճշտվել են ախտորոշումները. գրեթե բոլորի մոտ առկա է գլխուղեղի ցնցում և ոսկրերի տարաբնույթ կոտրվածքներ: Տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` բավարար:

ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում:

Back to top button