Միջազգային
Մահացել է հայտնի իտալացի մոդելավորող Կառլա Ֆենդին


Հայտնի իտալացի մոդելավորող Կառլա Ֆենդին մահացել է Հռոմում, կյանքի 81-րդ տարում։
Ֆենդին, ով վերջերս թոքերի ծանր հիվանդություն էր տարել, օրերս դուրս էր գրվել հիվանդանոցից և վերադարձել Հռոմի իր հայտնի Պալացո Ռուսպոլի կալվածք՝ հայտնում է TASS գործակալությունը։
Ֆենդի քույերից 4-րդը՝ Կառլան, մինչև կյանքի վերջին օրերը մնացել է Fendi խմբի պատվավոր նախագաներից մեկը։ Fendi-ն հիմնադրվել էր նրանց ծնողների կողմից 1925 թվականին։
1950-ականներին նորաձևության տան ղեկին միանգամից հայտնվեցին 5 քույրերը։ Շնորհիվ քույրերի ու Լագերֆելդի ջանքերի՝ Fendi նորաձևության տունը 1980-ականներին վերածվեց կաշվե ու մորթե նորաձև հագուստի, աքսեսուարների ու օծանելիքի արտադրության ոլորտի համաշխարհային առաջնորդներից մեկի։