Միջազգային

Թուրքիայում նորից զինվորների սննդային թունավորման դեպք է գրանցվել

Թուրքիայում կրկին զինվորների սննդային թունավորման դեպք է գրանցվել, այս անգամ Քաստամոնու նահանգում: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ հունիսի 19-ի երեկոյան Կաստամոնուի ժանդարմերիայի 5-րդ ուսումնական գնդի 38 զինվոր սրտխոառնոցի և փսխման գանգատներով դիմել է տեղի բուժկետ:

Նշվում է, որ բուժկետ դիմած զինվորներից 6-ը տեղափոխվել Քասթամոնուի Անադոլու հիվանդանոց, քանի որ նրանց վիճակը ծանր է եղել: Եվս 2-ին տեղափոխվել են Քասթամոնուի պետական հիվանդանոց:
Այս պահին բոլոր զինվորների մոտ սննդային թունավորում է կասկածվում:

Հիշեցնենք, որ վերջին 2 ամսվա ընթացքում զինվորների 3 զանգվածային թունավորման դեպք էր գրանցվել Թուրքիայի Մանիսա նահանգում:

Մայիսի 23-ին Մանիսայի 1-ին համազորային ուսումնական բրիգադի մեկ այլ զորամասում տեղի ունեցած սննդային թունավորման հետևանքով հոսպիտալացվել էր 1049 զինվոր, որոնցից մեկը մահացել էր:

Դեպքից 4 օր հետո` մայիսի 27-ին էլ ժանդարմերիայի զորամասերից մեկում տեղի ունեցած թունավորման հետևանքով հոսպիտալացվել էր ժանդարմերիայի 70 ծառայող:

Վերջին դեպքը գրանցվել էր հունիսի 16-ին Մանիսայի ուսումնական զորամասերից մեկում:

Զորամասի բուժկետ դիմած 85 զինվորներից 69-ը շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են Մանիսայի քաղաքային և Մերքեզեֆենի հիվանդանոցներ:

Երեկ Մանիսայի նահանգապետ Մուստաֆա Հաքան Գյուվենչերը հայտարարել էր վերջին թունավորման գործով 24 ձերբակալվածի մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am
Back to top button