ԿարևորՔաղաքական

Դիվանագիտական քայլ, թե՞ մարտահրավեր. վերլուծաբանները՝ Նալբանդյանի Կատար այցի մասին


Կարճատև աշխատանքային այցով երեկ Կատարի մայրաքաղաք Դոհա է մեկնել Հայաստանի արտգործնախարարը: Նա հանդիպել է կատարցի իր գործընկերոջ հետ ու փոխանցել այդ երկրի նախագահին ուղղված Սերժ Սարգսյանի ուղերձը: Էդվարդ Նալբանդյանի  կատարյան այցն այդքան ուշագրավ չէր լինի, եթե չլիներ Կատարի շուրջ ստեղծված լարված իրավիճակը: Մոտ երկու շաբաթ առաջ արաբական մի շարք երկրներ Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ  հայտարարեցին  Կատարի հետ  դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Էմիրությանը մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ: Մերձավոր Արևելքում շարունակվող դիվանագիտական ճգնաժամը  փորձագետներից շատերը պայթունավտանգ են որակում ՝ չբացառելով առճակատման խորացումը:

Հայաստանի արտոգրծնախարարի այցելությունը Կատար կլիներ հերթական աշխատանքայիններից մեկը, եթե չլիներ այդ երկրի շուրջ ձևավորված իրավիճակը: Հունիսի 5-ից Կատարը դիվանագիտական, նաև քաղաքական ու տնտեսական ճգնաժամի մեջ է: Արաբական մի շարք երկրներ՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և  Արաբական Միացյալ էմիրությունների նախաձեռնությամբ,  խզել են իրենց հարաբերությունները Դոհայի հետ՝ Էմիրությանը մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ:

Ինչպես են դիտարկում վերլուծաբաններն այս իրավիճակում Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Կատար:  Դիվանագիտական աջակցության խորհրդանշական քայլ՝ այսպես է գնահատում Հայաստանի արտգործնախարարի այցելությունը արաբագետ Արմեն Պետրոսյանը: Հարցին, թե արդյոք վտանգներ կամ մարտահրավերներ այս քայլը չի պարունակում, այսպես է արձագանքում:

«Ցանկացած ճգնաժամային իրավիճակ ստեղծում է նաև հնարավորություններ: Այս պարագայում հնարավորություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ են նաև ռիսկային քայլեր: Պետք է հասկանալ, որ Կատարի դեմ վարվող քաղաքականությանը դեմ են մեր դաշնակից երկու երկրները՝ Իրանը և Ռուսաստանը»:

Ի դեպ, Կատարի Էմիրին այսօր նաև ուղերձ հղել Իրանի նախագահը: Այն փոխանցվել է Իրանի արտգործնախարարի արաբական և աֆրիկյան երկրների գործերով օգնականի միջոցով: Հուսեյն Անսարին, ինչպես և Էդուարդ Նալբանդյանը, Կատարի արտգործնախարաի հետ հանդիպել է երեկ: Ու այս դեպքում նույնպես ուղերձի բովանդակությունը չի բացահայտվում: Ականատեսն ենք այն իրավիճակի, երբ Կատարի մեկուսացման նախաձենությունը ինքնըստինքյան ձևավորում է հակառակ՝ Կատարի աջակիցների  դաշինքը՝ ասում է Արմեն Պետրոսյանը:

«Ակնհայտ է, որ Կատարին աջակցող երկրների ճամբարը նույնպես  պատկառելի է: Բացի դրանից՝  Կատարի մեկուսացումը նախաձեռնող երկրները չէին ակնկալում զարգացումների նման ընթացք՝ Կատարի  սահմանափակ, բայց կոնկրետ քայլեր: Նրանք կանխատեսում էին արագ կապիտուլյացիա, ինը տեղի չունեցավ»:

Առճակատման խորացո՞ւմ, թե՞ քաղաքական հանգուցալուծում: Արաբագետը  երկու տարբերակն էլ հնարավոր համարում է:  Միանշանակ պնդում է միայն այն, որը իրավիճակն այս կերպ երկար շարունակվել չի կարող:

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ նաև, որ Կատարը պաշտոնապես տեղեկացրել է  ՄԱԿ-ի անվտնագության խորհրդին ՝ իր նկատմամբ արաբական երեք երկրների կողմից  կիրառվող սահմանափակումների մասին: Համապատասխան նամակը ՄԱԿ-ում  Կատարի մշտական ներկայացուցիչը փոխանցել է կազմակերպության գլխավոր քարտուղարին և Մարդու իրավունքների հանձնակատարին՝ նկատելով, որ Կատարը կարևորում է ՄԱԿ-ի մոտեցումը դիվանագիտական ճգնաժամի հանգուցալուծումների հարցում:

Էդվրադ Նալբանդյանի այցելությունը արդարացված է գնահատում նաև վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը: Նա հիշեցնում է, որ Կատարի դեմ սկսված դիվանագիտական դեմարշից առաջ Հայաստանը պետական մակարդակով քայլեր է ձեռնարկել՝Կատարի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները աշխուժացնելու ուղղությամբ: Հայկական կողմը , հիշեցնենք, վերացրել է Կատարի հետ վիզային ռեժիմը:

« Հաշվի առնելով այդ հարաբերությունները՝ կարծում եմ միանշանակ ճիշտ էր այցելությունը և դիվանագհիտորեն արդարացված: Սա առաջին գործոնն է»:

Իսկ երկրորդը շատ ավելի ծանրակշիռ է: Ստեփան Գրիգորյանը հիշեցնում է, որ Հայաստանբը նաև լավ հարաբերություններ ունի Եգիպտոսի, Քուվեյթի ու Արաբական էմիրությունների հետ, որոնք բոյոկոտի նախաձեռնողը չեն, բայց դրա անդամներից են:

«Ուրեմն Հայաստանը կարող է լինել միջնորդ: Այդ հհանդիպումից հետո Կառտարի իշխանությունները խնդրեն մյուս կողմին փոխանցել այս կամ այն տեղեկությունը: Այսինքն, օգտագործելով երկու կողմերի հետ իր լավ հարաբերությունների գործոնը՝ Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ստանձնել: Ոչ մի բան չանելն ու անընդհատ զգուշանալը ճիշտ չէ, ճիշտը ակտիվ քաղաքական դիրքորոծումն է»:

Մի հնարավորության մասին էլ այսօր խոսել էր մեկ այլ իրանագետ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը հայ արտադրողների հորդորել էր մտածել, թե արդյոք հնարավորթություններ չեն բացվում տեղ զբաղեցնելու  ֆինանսական հսկայական միջոցներ կուտակած Կատարի շուկայում: Ոչ միայն դիվանագիտական, այլ նաև  քաղաքական ու  տնտեսական շրջափակման ենթարկվելով  արաբական այս փոքրիկ, բայց հարուստ պետությունը կանգնել է պարենային լուրջ խնդիրների առջև: Իրանագետի կարծիքով ՝ Հայաստանը կարող է մտածել այս երկիր օրինակ խմելու ջուր արտահանելու մասին:

Back to top button