ԵԱ. Այսօր ռինգ կմտնի Հայաստանի հինգ բռնցքամարտիկ
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են տպավորիչ ելույթները:
Պայքարի մեջ մտած հինգ բռնցքամարտիկները միայն հաղթանակներ են տարել և դուրս են եկել 1/8 եզրափակիչ:
Այսօր՝ հունիսի 19-ին քառորդ եզրափակչի համար կպայքարի մեր ընտրանու հինգ բռնցքամարտիկ, որից երեքը կանցկացնեն առաջին մարտերը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Պայքարի մեջ կմտնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, իսկ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանն իրենց 2-րդ մենամարտերը կանցկացնեն:
Ներկայացնում ենք այսօր ռինգ դուրս եկող Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցներին.
Ցերեկային մրցահերթ
49 կգ. Յուհենի Կարմիլչեկ (Բելառուս)-Արթուր Հովհաննիսյան
64 կգ. Հովհաննես Բաչկով-Դիմիտրի Գալագոտ (Մոլդովա)
+91կգ. Գուրգեն Հովհաննիսյան-Միհայ Նիստոր (Ռումինիա)
Երեկոյան մրցահերթ
52 կգ. Էսկուբար Մասկունանո (Իսպանիա)-Նարեկ Աբգարյան
69 կգ. Վլադիմիր Մարգարյան-Սերգեյ Սոբիլինսկի (Ռուսաստան)