Սպորտ

Արմեն Մկրտչյանն ազատվել է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մկրտչյանը դիմումի մեջ նշել է, որ հեռանում է աղջկա առողջական խնդիրների պատճառով։

Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հաբեթնակ Կուրղինյանը։ Վերջին չորս տարիներին նա աշխատել է ազգային թիմի մարզչական շտաբում։

Ազատ ոճի ըմբիշները, Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, կպատրաստվեն օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Մարզչական շտաբում կշարունակի աշխատել նաև Էդգար Ենոքյանը։

Back to top button