

Լևոն Արոնյանը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess 2017 հեղինակավոր մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում, ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ և 6 միավորով դարձավ մրցաշարի հաղթող:
Արոնյանի գլխավոր մրցակիցը՝ Հիկարու Նակամուրան, պարտվեց Ֆաբիանո Կարուանային և զբաղեցրեց երկրորդ տեղը:
Հիշեցնենք, որ անցած տարի Ստավանգերի մրցաշարում հաղթող էր դարձել Մագնուս Կարլսենը: