Ֆինանսների նախարարը խնայողական պարտատոմսեր է գնել


Ֆինանսների նախարարությունում այսօր լրատվամիջոցներին է ներկայացվել նոր կայքէջը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարևորել է մասնագիտական քննարկումներին հատկապես մասնագիտական բուհերի ուսանողների մասնակցության հարցը: Եվս մեկ խոստման մասին է խոսել ֆինանսների նախարարը՝ արդեն սեփական օրինակով:
Մեր երկրի ֆինանսների նախարարն առաջինն է օրինակ ծառայում։ Նա սեփական աշխատավարձի մոտ 8 տոկոսով՝ հիսուն հազար դրամով, գնել է խնայողական պարտատոմսեր:
Մոտ երկու ամիս առաջ խոստացան ու այսօր արդեն յուրաքանչյուր քաղաքացի նախարարի մատնանշած նույն սկզբունքով կարող է տանը նստած խնայողական պարտատոմս ձեռք բերել: Վարդան Արամյանը թվարկում է պարտատոմս ձեռք բերելու առավելությունը:
Ապրիլի 25-ից ներքին պարտքի տեղաբաշխման հարթակը Կենտրոնական բանկից տեղափոխվեց «ՆԱՍԴԱՔ Օ ԷՄ ԷՔՍ» բորսայի հարթակ: Սա, ֆինանսների նախարարի պարզաբանմամբ, որպեսզի պետական պարտքի շուկան ավելի խորը և արդյունավետ դառնա: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը քայլը ճիշտ է համարում:
Վահանգն Խաչատրյանը կարծում է, որ «ՆԱՍԴԱՔ Օ ԷՄ ԷՔՍ»-ի հարթակը պետք է ավելի ակտիվացնել: Տնտեսագետը նաև դրական է գնահատում հայկական դրամով դրսում պարտատոմսերի թողարկումն ու իրացումը, կարևորում հատկապես այսօրվա եվրոբոնդերը նորով փոխարինելը, հակառակ դեպքում՝ Վահագն Խաչատրյանը դեֆոլտի վտանգ է տեսնում: