Կարևոր
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ


Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։
Նշվում է, որ դեսպանին անհամաձայնություն է արտահայտվել՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահներին ձերբակալելու՝ ԱՄՆ իշխանությունների կողմից տրված հրամանների հետ կապված։
Դեսպանը հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ումիթ Յալչինի հետ։ Դեսպանին ասվել է, որ այդ որոշումը «սխալ է, ոչ օբյեկտիվ և չունի իրավական հիմքեր»,-ասվում է հայտարարությունում։
Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուզեմն ու քաղաքապետ Մյուրիել Բոուզերը հինգշաբթի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ ոստիկանությունն Էրդողանի թիկնապահների ձերբակալման հրամաններ է տվել։ Թուրքիայի նախագահն անձամբ կտրուկ էր արձագանքել այդ որոշմանը՝ անվանելով այն անհիմն, և նշել, որ Անկարան կպայքարի դրա դեմ բոլոր քաղաքական ու իրավական մեթոդներով։