Քաղաքական
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ


Հունիսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Տաջիկստանի նախագահ գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել բազմակողմ ձևաչափերում համագործակցության սերտացմանը:
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ: