Միջազգային
Լոնդոնյան աշտարակի հրդեհից զոհվածների թիվը հասել է 12-ի


Լոնդոնի հարավում գտնվող բազմաբնակարան շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, վիրավորվել են ավելի քան 70 մարդ։ Այդ մասին հաղորդում է «Reuters»-ը։
Ըստ ոստիկանության տվյալների՝ այն վերջնական չէ։ Իրավապահները գտնում են, որ զոհերի թիվը կշարունակի աճել։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին բազմաբնակարան շենքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է ժամանել 40 մարտական հաշվարկ։ Կրակի հետ ժամերի ընթացքում պայքարել են շուրջ 200 փրկարար։