Հասարակություն

Միասնական քննությունների ինստիտուտը կայացել է. ԳԹԿ տնօրեն


Դիմորդների քննական շրջանը շարունակվում է: Դիմորդներն արդեն քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», «Օտար լեզու» առարկաներից: Քննությունների առաջին փուլը կավարտվի հունիսի 23-ին: ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանը հայտնել է, որ առաքին փուլի դիմում- հայտերի տվյալներով՝ այս տարի ունենք 9737 դիմորդ: Ամենաշատ դիմորդները «Հայոց լեզու և գրականություն» առարկայից են՝ 5191, ամենաքիչը՝«Համաշխարհային պատմությունից»՝ 88 դիմորդ: Արա Իսպիրյանի խոսքերով՝   նախորդ տարվա համեմատ, միասնական քննություն հանձնողների թիվը պակասել է 1500- ով: Նրա խոսքերով՝  հիմնական պատճառներից մեկը շրջանավարտների թվի պակասն է: Նաեւ այլ պատճառներ կան՝ միջին մասնագիտական ուսումնական  հաստատություններ դիմողների թիվն է ավելացել է, ինչի պատճառով էլ միասնական քննություն հանձնողների թիվը  պակասել է:

 

Ընդունելության քննությունների  վերջին 2-3 տարիների փորձը ցույց է տալիս, որ միասնական քննությունների ինստիտուտը կայացել է, բողոքները՝ նվազել: Դիմորդներն արդեն քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», «Օտար լեզու» առարկաներից: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ամենաշատ դիմորդները «Հայոց լեզու և գրականություն» առարկայից են եղել: Ներկայացնելով այս քննության արդյունքները՝ ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ միջին միավորը եղել է 13-ը , անբավարար է ստացել մասնակիցների 9%-ը, իսկ առավելագույն` 20 միավոր ստացել է 52 դիմորդ:

«Ռադիոլուրի» հարցին, թե ինչով է պայմանավորված արդյունքների նման պատկերը, Արա Իսպիրյանը պարզաբանեց, որ այս տարվա պատկերը շատ ավելի ճիշտ է արտացոլում դիմորդների գիտելիքները:

Ինչ վերաբերում է «Ֆիզիկա» առարկային, միջին միավորը 12-ն է,  անբավարար է ստացել քննության մասնակիցների 21 %-ը:

Հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 16-ին «Մաթեմատիկա» առարկայից: ԳԹԿ տնօրենը հայտնեց, որ կառավարության որոշմամբ՝ այս տարի ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում  հատկացվել է 18000 վճարովի և 1641 անվճար տեղ: Միայն Երևանի պետական համալսարանը 52 մասնագիտությունների գծով հատկացրել է 3000 վճարովի և 368 անվճար տեղ, «Ռադիոլուրի»  հետ զրույցում նշեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը: Այս տարի 2-ական անվճար տեղ էլ հատկացված «Իրավագիտության» և «Միջազգային հարաբերությունների» ֆակուլտետներում:

Այսպիսով՝ ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի ևս դիմորդները ամենաքիչը հետաքրքրված են բնագիտական մասնագիտություններով: Միասնական քննությունների առաջին փուլը կավարտվի հունիսի 23-ին, որին կհաջորդի 2-րդ փուլի հայտագրումը: Ինչպես ԳԹԿ տնօրեն  Արա Իսպիրյանը, այնպես էլ ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը հուսով են, որ գոնե 2- րդ փուլում դիմորդները կլրացնեն թափուր տեղերը։

Back to top button