Միջազգային

Կեղծ ահազանգի պատճառով տարհանվել են BBC-ի աշխատակիցները

տեղադրված 19․17-ին
լրացված 19․37-ին

Լոնդոնի կենտրոնում տարհանվել են BBC հեռուստառադիոընկերության գրասենյակի աշխատակիցները, շենքում հրդեհի բռնկման ահազանգի պատճառով։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները։ Ավելի ուշ, սակայն, հայտնի է դարձել, որ հրդեհի բռնկման ահազանգը կեղծ է եղել։ Այդ մասին հաստատել է BBC- ի մամուլի քարտուղարը։ «Բոլոր աշխատակիցները վերադարձել են շենք», — ավելացրել է նա:

Back to top button