Կարկուտի վնասները կազմում են 50-100 տոկոս. մասնագետներ


Երեկ երեկոյան ուժեղ կարկուտից վնասվել են Արմավիրի մարզի շուրջ 10 գյուղերի պտղի, խաղողի այգիներն ու և բանջարեղենի ցանքատարածքները: Այսօր վաղ առավոտից գյուղփոխնախարար Աշոտ Հարությունյանն ու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գյուղատնտոեսության ոլորտի պատասխանատուների հետ եղել են տարերային աղետից վնասված տարածքներում, ծանոթացել հասցված վնասին, որը մասնագետների գնահատմամբ կազմում է 50-100 տոկոս: Վնասի չափերը ճշտելուց հետո կներկայացվի կառավարություն: Օգնություն տրամադրելոի դեպքում հյուղացին 2-րդ անգամ ցանքս անելու հնարավորություն կունենա:
Անձրևը, քամին ու կարկուտը, մի քանի րոպեների ընթացքում գյուղացու չարչարանքն ամբողջությամբ հավասարեցրել են հողին: Աղետից տուժած 10 համայնքից 9-ը Էջմիածնի տարածքի Մրգաստան, Դաշտ, Դողս, Այգեշատ, Ամբերտ, Աղավնատուն, Արագած, Շահումյան, Շահումյանի թիֆ գյուղերի և Բաղրամյանի տարածքի Արգինա համայնքի գյուղնշանակության հողերն են: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ կարկուտից վնասել են խաղողի, պտղի այգիներն ու բանջար-բոստանային մշակաբույսերը: Արմավիրի մարզպետը տեղեկացրեց նաև, որ կարկուտի ժամանակ գործել են բոլոր հակակարկտային կայանները, որոնց մեծ մասը կենտրոնացված է պետական սահմանի երկարությամբ: Ներկայիս վնասված տարածքներում հակակարկտային կայանները համեմատաբար ավելի քիչ են, քան մշակովի հողատարածքները:
«Մարզում մշակովի հեղերը 42000-43000 հա են, իսկ հակակարկտային կայանների թիվը 206,: Մեկ հակակրկտային կայանը ծածկում է 70-80 հա տարածք, նշանակում է, որ մարզին անհրաժեծտ է շուրջ 4200 հատ կայան, որպեսզի ամբողջությամբ ծածկվի»:
Հակակրկտային կայանների գործարկմամբ չեն տուժել Արմավիրի և Բաղրամյանի տարածքի գյուղնշանակության մշակովի հողատարածքները: Կառավարությունը որոշել է հակակակրտային կայանները փոխարինել նոր տեխնոլոգիաներով՝ հրթիռային համակարգի կիրառմամբ, որն Արմավիրի մարզում կներդրվի հաջորդ տարվանից: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը տեղեկացրեց, որ կարկուտի հասցրած վնասի չափը ճշտելու համար համայնքներում կազմվել են մասնագիտական հանձնաժողովներ, իսկ մեկ շաբաթ առաջ ուժեղ քամուց տուժած համայնքներում կազմված արձանագրություններն արդեն ներկայացվում են մարզպետարան՝ քննարկման:
Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչներին անհրաժշտ օգնություն ցուցաբերելու դեպքում գյուղացիները հնարավորություն կունենան երկրոդ անգամ ցանքս կատարել, որի բերքը կստանան արդեն աշնանը, այդ ժամանակ էլ պետք է աջակցել գյուղացուն՝ բերքի իրացման հարցում:
Կարկուտից տուժած Ամբերտ գյուղի բնակիչներն առավոտյան փակել էին Արմավիր-Երևան մայրուղու Էջմիածնի հատվածը՝ պահանջելով մարզպետի և կառավարության ուշադրությունը: Մարզպետը նշեց, որ այդ ընթացքում իրենք եղել են վնասված դաշտերում, իսկ ճանապարհ փակող գյուղացիներն իմանալով, որ մարզպետը հասել է Դողս գյուղ, բացել են ճանապարհը, գնացել Դողս և ներկայացրել են իրենց խնդիրները: