Կարկուտից տուժել են հիմնականում Էջմիածնի տարածաշրջանի գյուղերը


Երեկ տեղացած հերթական կարկուտն այս անգամ վնասել է Արմավիրի մարզի հիմնականում Էջմիածնի տարածաշրջանի գյուղերը: Ինչպես նախկինում, այսօր էլ գյուղատնտեսության նախարարությունը մարզպետարանի հետ համատեղ հանձնաժողով է կազմել ու փոխնախարար Աշոտ Հարությունյանի գլխավորությամբ տեղում ծանոթացել իրավիճակին: Համայնքների ղեկավարները նշել են, որ մեկ տարի առաջ նույնպես իրենց բերքը վնասվել էր կարկուտից՝ 100 տոկոսով: Կառավարությունը զիջումների գնացել է՝ ոռոգման ջրի վարձը չեղարկելով, վերանայվել են նաև վարկերի տոկոսադրույքները: Սակայն հողի հարկի չեղարկման հետ կապված գյուղացիների ակնկալիքները չեն արդարացել: «Ռադիոլուրն» այսօր նաև մոտ մեկ ամիս առաջ կարկուտից տուժած Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ է զրուցել՝ պարզելու համար, թե աջակցության ինչ մեխանիզմներ են կիրառվել կամ կիրառվե՞լ են արդյոք:
Վեցից ութ րոպե, մոտավորապես այսքան ժամանակ ու Արմավիրի մարզի հիմնականում Էջմիածնի տարածաշրջանի գյուղերում բերքի մոտ 80 տոկոսը վնասված է: Մարզի Արագած համայնքի գյուղապետ Աշոտ Կամավոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ամբողջությամբ վնասվել են վաղահաս կաղամբի ու վարունգի ցանքատարածությունները:
Ամբողջական պատկերը պարզ կլինի մի քանի օր հետո միայն: Նույն պատկերն է նաև մարզի Դողս համայնքում: «Եթե հակակարկտային կայանները չլինեին կկորցնեինք բերքի 100 տոկոսը»,- ասաց Կամավոսյանը, հիշեց անցյալ տարին, երբ բերքն ամբողջությամբ կորցրեցին:
«Համայնքը, որպես աջակցություն, կառավարությունը զիջեց ոռոգման ջրի վճարը: Այս պահին համայնքի ղեկավարը դժվարանում է խոսել ակնկալիքներից: Միայն գիտի, որ գյուղում բոլորը՝ իրենից սկսած, վարկեր ունեն ու հիմա էլ մտածում են, թե ինչպես են այս տարին անցկացնելու»:
Նույն պատկերն է նաև մարզի Դողս համայնքում: Սա էլ էլ Էջմիածնի տարածաշրջանում: Համայնքի բնակիչ, նախկին գյուղապետ Մեսրոպ Ադամյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ այստեղ էլ է վնասվել բերքի 80 տոկոսը: Բացի ջերմատներից, բաց տարածքում գտնվող սածիլիները վնասվել են: Միայն թե Ադամյանը հակակարկտային կայաններից մեծ ակնկալիքներ չունի:
Նմանատիպ մոտ տասը գյուղ է կարկուտից տուժել Արմավիրի մարզում: Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները վաղ առավոտից հենց տեղում՝ գյուղերում, ծանոթանում էին իրավիճակին: Համապատասխան հանձնաժողովը կազմված է։
Այս կարկուտը այս տարվա ոչ առաջինը, ոչ էլ վերջինն է։ Փոխնախարարը այս պահին, դժվարանում է ասել, թե աջակցման ինչ մեխանիզմներ են գործելու:
Մոտ մեկ ամիս առաջ նմանատիպ կարկուտ տեղաց նաև Արագածոտնի մարզում: Կազմվեց հանձնաժողով՝ քննարկելու աջակցման մեխանիզմները: Այսօր մարզի Բյուրական համայնքի ղեկավարից փորձեցինք պարզել՝ ինչ փուլում են գույքագրված վնասների աջակցման հարցերը:
Նշենք, որ ամբողջությամբ վնասվել էր ելակը, մոշը, մորին, ազնվամորին, մնացած հատապտուղներն ու միրգն էլ ամբողջությամբ վնասված են: Վաճառքի ապրանք չունենք՝ ասաց գյուղապետը:
Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Ռադիոլուրին» պարզաբանեց՝ անընդհատ կարկուտ է տեղում, ակտերն անընդհատ գալիս են ու հնարավոր չի արագ որոշում ընդունել:
Իսկ ես հիշեցնեմ՝ գյուղատնտեսության ոլորտն ամենառիսկայինն է, կառավարությունը փորձում է ուղիներ գտնել՝ վերջապես ապահովագրության ինստիտուտի ներդրման համար: