Հասարակություն
ՄԻ պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Զ. Զանյանի և Վ. Գերավետյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված 2017 թվականի հունիսի 12-ի բաց նամակի և հայտարարության առիթով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայում չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ այց կատարած խմբին հանձնարարված է մանրամասն ստուգել բաց նամակում և հայտարարության մեջ նշվող հանգամանքները: