Միջազգային
Նավալնին կալանավորվել է


Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին 30 օրով կալանավորվել է։ Նրան մեղավոր են ճանաչել զանգվածային միջոցառումների կազմակերպման կարգի կրկնակի խախտման մեջ, գրում է BBC-ն։
Երկուշաբթի երեկոյան ընդդիմադիր գործչին տեղափոխել էին Մոսկվայի Սիմոնովի դատարան՝ նրա կողմից հանրահավաքների անցկացման կանոնների խախտման և ոստիկանությանը չհնազանդվելու վարչական գործի քննման համար։ Հանրահավաքների անցկացման կարգի խախտման համար նա դատապարտվել է 30 օրվա կալանքի։
Նավալնիի փաստաբանները գործի կարճման միջնորդություն են ներկայացրել։ Ընդդիմադիր գործչին ձերբակալել էին իր տան շքամուտքում՝ մինչ նա կհասցներ հասնել Տվերսկի փողոց։