Միջազգային
Ռուսաստանում ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է 12 մարդ


Ռուսաստանում ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Վթարը տեղի է ունեցել Իրկուտսկ-Չիտա ավտոճանապարհին։ ТАСС-ի հաղորդմամբ՝ կա 30-ից ավելի վիրավոր։
Ըստ իշխանությունների՝ տարածաշրջանի սրբատեղիներ Ռուս ուղղափառ եկեղեցու ուխտավորների տեղափոխող ավտոբուսում 51 մարդ է եղել: Ավտոբուսը կողաշրջվել է:
Անդրբայկալյան նահանգում հունիսի 13-ը սգո օր է հայտարարվել:
Նկարը՝ ТАСС-ի