Հասարակություն

Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվել է 17 միավոր տրակտոր

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական
վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի  շրջանակում ս.թ.
հունիսի 9-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 17 միավոր տրակտոր և 8
միավոր այլ գյուղտեխնիկա, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Տրակտորի ձեռքբերման 13 հայտ հաստատված է, ևս 19 հայտ գտնվում է
ուսումնասիրության փուլում: Բացի այդ, ուսումնասիրվում է երկու
ընկերությունների կողմից ներկայացված մեքենա-տրակտորային կայանի ստեղծման
ծրագրերը՝ 350 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:

Այս պահի դրությամբ ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴ
ԱգրոԿրեդիտ»  ՈՒՎԿ-ները և «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել
տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք
կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ,
խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ,
ֆրեզներ,  սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա: Գյուղտեխնիկայի
ձեռքբերման  պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային
տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

Back to top button