Միջազգային
Թերեզա Մեյը վերընտրվել է խորհրդարանում


Միացյալ թագավորությունում երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ վարչապետ Թերեզա Մեյը վերընտրվել է։ Բերքշիր կոմսության Մեյդենհեդ շրջանում Մեյի օգտին քվեարկել է ավելի քան 37 հազար մարդ, գրում է ՏԱՍՍ-ը։
Համայնքների պալատում վերընտրվել են նաև Պահպանողական կուսակցության իշխող կաբինետի երեք առանցքային անդամներ։ Նրանք են ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը, արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ու պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը։
The Guardian-ի փոխանցմամբ, ներկա պահին հայտնի են 650 ընտրատարածքներից 500-ի արդյունքները եւ ըստ նախնական տվյալների՝ Թերեզա Մեյը կորցնում է մեծամասնությունը։ Խորհրդարանական մեծամասնության համար կուսակցությունը պետք է ստանա 326 աթոռ։ Այս պահի դրությամբ՝ Պահպանողականները ստանում են 220 աթոռ(-11), Լեյբորիստները՝ 219 (+27), Լիբերալ դեմոկրատները՝ 10 (+4), Շոտլանդական ազգային կուսակցությունը՝ 31(-16)։