Սպորտ

Մեկնաբանների մրցույթում պայքարը շարունակում են 16 մասնակիցներ

Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից հայտարարված մեկնաբանների մրցույթում պայքարը շարունակում են 16 մասնակիցներ: Ըստ մրցույթի նախապես հայտարարված կանոնների՝ պայքարը հնարավորություն էին ստացել շարունակելու ֆեյսբուքյան առավելագույն հավանումներ ստացած 10 մասնակիցներ եւ 6 ֆուտբոլասեր՝ ստեղծագործական խմբի որոշմամբ: Նրանք են՝ Արեգ Հակոբյան, Արման Աբելյան,  Արտուշ Հարությունյան,  Համլետ Գեւորգյան,  Նորայր Զորյան, Ռաֆայել Խալաթյան, Ալիկ Դավթյան, Արմեն Գարամյան, Արմեն Մանուկյան, Գրիգոր Գեւորգյան, Դավիթ Մարտիրոսյան, Երվանդ Հարությունյան,  Մարե Մինասյան, Միքայել Մարգարյան, Սամվել Սուքիասյան, Սուրեն Պողոսյան:

Նրանք արդեն մասնակցել են մրցույթի երկրորդ փուլին եւ  պրոֆեսիոնալ հանձնաժողովի ներկայությամբ տեղում մեկնաբանել կամայական ֆուտբոլային հանդիպում: Հանրայինի մարզական խմբագրությունը ծանոթացել եւ ունկնդրել է բոլոր մասնակիցների մեկնաբանությունները ու մի քանի օր անց կհայտարարի մրցույթի վերջնական արդյունքները: Այս փուլում ընտրված մասնակիցների հետ կաշխատեն Հանրայինի պրոֆեսիոնալ մեկնաբանները, ովքեր կփոխանցեն իրենց տարիներով ձեռք բերած փորձն ու գիտելիքները:

Հիշեցնենք, որ մրցույթի հաղթողը/ները հնարավորություն կստանան լուսաբանելու Կոնֆեդերացիաների գավաթի հանդիպումներից որեւէ մեկը, որը հաջողելու պարագայում հնարավորություն կստանան համալրելու Հանրայինի մարզական ընտանիքը:

Մրցույթին մասնակցել են շուրջ 70 մասնակից, ովքեր իրենց ֆուտբոլային մեկնաբանություններով տեսանյութեր են ուղարկել Հանրային հեռուստաընկերության էլեկտրոնային հասցեին եւ փորձել ապացուցել, որ կարող են դառնալ Առաջին ալիքի նոր ֆուտբոլային մեկնաբանը:

Back to top button