Այսօր մահացել է ջազային երաժիշտ՝«Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, թմբկահար, հեռուստահաղորդավար Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։ Նա արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, Հայաստանում հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը։
«Ջազը մրցակցային արվեստ է, մարդիկ թքած ունեն` ինչպես ես նվագել երեկ, դու պետք է մրցունակ լինես այսօր: Հարցնում են` գիտե՞ս ինքն ով է, ի՞նչ է արել: Երաժշտությունը ընթացք է, եթե այսօր դու չես կարող նվագել գոնե երեկվա պես, ուրեմն ո՞ւմ ես դու պետք»,- ասում էր Չիկոն:
Նրա մահով հայ ջազային արվեստը մեծ կորուստ կրեց։