ԿարևորՔաղաքական

Նախատեսվում է ԼՂ հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում. Զախարովա

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան այցի ընթացքում պատրաստվում են հստակեցնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 10-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կլինեն Հայաստանում, որտեղ նրանք հանդիպում կունենան երկրի նախագահի, ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի հետ: Նրանք մտադիր են հստակեցնել հակամարտության գոտում իրավիճակը, նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում, այդ թվում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովան հավելել է նաև, որ տարածաշրջան այցի արդյունքներով հրապարակվելու է համապատասխան հայտարարություն:

Back to top button