Քաղաքական
Հայ-վրացական խորհրդակցություններ` ԱԳՆ-ում
Հունիսի 7-ին Երևանում Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ՝ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Դավիթ Դոնդուայի մակարդակով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, նախանշվել են փոխգործակցության խորացման ու ամրապնդման հեռանկարները և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա աշնանը երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև կազմակերպել քաղաքական խորհրդակցություններ և դելիմիտացիային վերաբերող հարցերի շուրջ քննարկումներ: