Հասարակություն
Ֆիրդուսի շուկայի առևտրականները կառավարությունից կշարժվեն քաղաքապետարան


Ֆիրդուսի շուկայի առևտրականներն այսօր կառավարության շենքի առջև էին հավաքվել: Նրանց, հիշեցնենք, ցանկանում են տեղափոխել մայրաքաղաքի այլ տոնավաճառներ: Ավելին, Երևանի քաղաքապետարանը նրանց հինգ օր ժամանակ է տվել՝ տաղավարներն ազատելու համար: Առևտրականներն այսօր խնդրում ու պահանջում էին իրենց մինչև տարեվերջ ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանան իրացնել արդեն ձեռք բերված ապրանքը: Կառավարության շենքից նրանք պատրաստվում են շարժվել դեպի Երևանի քաղաքապետարան: