ԿարևորՀասարակություն

Երկրաշարժ` Վրաստանում. այն զգացվել է նաև ՀՀ տարածքում

ՀՀ արտակարգ իրավիճաների նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում այսօր գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Ալավերդի, Դիլիջան քաղաքներում 4-5 բալ, Ստեփանավան, Տաշիր, Սևան և Ճամբարակ քաղաքներում՝ 4 բալ, Վանաձոր, Սպիտակ, Գավառ և Վարդենիս քաղաքներում 3-4 բալ, Երևան, Գյումրի, Հրազդան, Աբովյան, Չարենցավան և Ապարան քաղաքներում 3 բալ, Վաղարշապատ, Արտաշատ, Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:

Հունիսի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով` 18:25-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.370 և արևելյան երկայնության 45.760 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի, Աղստաֆա քաղաքից 28 կմ հյուսիս-արևելք), օջախի 12 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Back to top button