ԿարևորՀասարակություն

Իրանում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների, հայերի առկայության մասին տեղեկատվություն չկա

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա ս.թ. հունիսի 7-ի առավոտյան տեղի ունեցած զինված հարձակումների կապակցությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ և մարդաշատ վայրեր (մետրո, շուկա և այլն) այցելություններից:

Արտակարգ իրավիճակներում հայտնվելու պարագայում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Իրանում Հայաստանի դեսպանության հետ (e-mail: [email protected], հեռ.՝ (0098) 21 6670 4833, հասցե՝ Ջոմհուրի-ե Էսլամի պող., Ռազի պող., Օսթադ Շահրիյար փող., թիվ 32):

Դեսպանությունը հետևում է իրադարձությունների ընթացքին: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս պահին տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների, հայերի առկայության մասին տեղեկատվություն չկա:

Back to top button