Քաղաքական

ԱՄՆ Կոնգրեսը դատապարտել է Էրդողանի թիկնազորի գործողությունները

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն դատապարտել է Վաշինգտոնում ցուցարարների հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների ընդհարումը։
Համապատասխան բանաձևի օգտին է քվեարկել 397 պատգամավոր, բանաձևին հակառակորդների չեն գտնվել։

ԱՄՆ-ի իշխանությունների համար բանաձևը պարտադրող բնույթ չի կրում, սակայն դրա ընդունումն ուժեղացնում է ճնշումը Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա։

«Մեր երկիր այցելողները պետք է հարգեն մեր քաղաքացիների իրավունքները»,-ասել է բանաձևի համահեղինակ, Մերիլենդ նահանգը ներկայացնող կոնգրեսական Սթենի Հոյերը։

Բանաձևի մյուս համահեղինակ կոնգրեսական Էդ Ռոյսը նշել է, որ օրինագծի ընդունումը Կոնգրեսի մակարդակով անհրաժեշտ էր, քանի որ այն պարզություն է մտցնում ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ տեղի ունեցած միջադեպի նկատմամբ։

Back to top button