Մշակույթ
Քաղաքն իմաստավորվում է. առաջին գիրք-տնակն է հայտնվել Երևանում


Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում արդեն մոնտաժվում է առաջին գրատնակը՝ «Ավետիք Իսահակյան» գիրք-տնակը։
Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ, «Little Story» ընկերության 60 մլն դրամի ներդրումով և Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ այդպիսի ևս 9 կրպակներ կտեղադրվեն մայրաքաղաքի՝ դասական հայտնի գրողների անուններ կրող փողոցներում։
Արման Դավթյանի ( Նուռ) էսքիզներով պատրաստված գրատնակներում կվաճառվեն գրքեր և մշակույթի նախարարության հաստատություններում նախատեսված համերգների, ներկայացումների տոմսեր։