Յուլիա Սամոյլովան ելույթ կունենա «Միսս ԱՊՀ» մրցույթի եզրափակչում


Երևանում հունիսի 6-ին կայանալիք «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին հանդես կգա «Եվրատեսիլ 2018» մրցույթում Ռուսաստանի պատվիրակ երգչուհի Յուլիա Սամոյլովան:
«Միսս ԱՊՀ- 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 մասնակից, որոնք հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։
Երևանում հունիսի 6-ին կայանալիք միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին Հայաստանը կներկայացնի 3 մասնակից: Արփինե Բալյանին և Մարինե Մարգարյանին է միացել Շուշան Երիցյանը, որը ևս մրցույթում կներկայացնի Հայաստանը:
«Միսս ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։Մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16.2 մլն ՀՀ դրամ:
«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհի, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։